Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով
Ֆլորիդայի նահանգապետը ստորագրել է օրենք, ըստ որի Փալմ Բիչ քաղաքի օդանավակայանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կվերանվանվի նրա անունով։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Փալմ Բիչի օդանավակայանը, որից ոչ հեռու գտնվում է Միացյալ Նահանգների նախագահի նստավայրը, կստանա «Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայան» անվանումը։
Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ օդանավակայանի անվան փոփոխությունը տեղական նշանակության հարց է, և վարչությունն անվանափոխությունները չի հաստատում։ «Այնուամենայնիվ, Դաշնային ավիացիայի վարչությունը պետք է որոշ վարչական առաջադրանքներ կատարի, այդ թվում՝ թարմացնի նավիգացիոն քարտեզները և տվյալների բազաները», - գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում CBS News-ը։


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին