Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքը Թուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինք Իրանը մասամբ բացել է օդային տարածքը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿ Ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի Սպասվում է անձրև Բաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Սի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ Թրամփ Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը ՀՀ վարչապետի ճեպազրույցը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացըԱրագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըԹուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինքԻրանը մասամբ բացել է օդային տարածքը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿԱվտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը ճանապարհների որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվիՍպասվում է անձրևԲաղեր Ղալիբաֆը կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեինՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումՍի Ցզինպինը «շատ ուրախ է» Հորմուզի նեղուցի բացման համար․ ԹրամփՎենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակըՀՀ վարչապետի ճեպազրույցըԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբՆուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը վաղը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարՁերբակալվել են Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորըՕդանավակայան տանող ճանապարհը նորոգվում էժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի են ձիասպորտի Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթողներըՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններԽարդախությամբ 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջըԲարսելոնան նոր պահանջներով դիմել է ՈւԵՖԱԽաղաղության ուղերձներ Սյունիքից․ Մեղրին 2026 թ-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն էԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափումԴուբայի գլխավոր խորհրդանիշներից մեկը ժամանակավորապես կփակվիWarner Bros.-ը հաստատել է «Game of Thrones: Aegon’s Conquest» աշխատանքային վերնագրով լիամետրաժ ֆիլմի մշակումըՌեալը տրանսֆերի է հանել ԿամավինգայինԱրհեստների միջազգային փառատոն` Մեղրի և Ագարակ համայնքներումԷրոլ Մասկը Ռուսաստանում կազմակերպում է վճարովի «VIP հանդիպումներ» Մենք պայքարեցինք մինչև ամենավերջ, սակայն դա բավարար չէրԸմբշամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերըՊանելային քննարկում՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք». Ագարակկում բացվել է մշակութային Արտ էքսպո ցուցահանդեսԲելգիացի հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի Հայաստանի հավաքականը մարզելու հնարավորությունըԼիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տունՍամվել Կարապետյանի աջակիցների ակցիայի ժամանակ 17 անձ է ձերբակալվել. ՆԳՆՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը բազմակողմ դիվանագիտությանըՄԻՊ-ն այցելել է «Վանաձոր» ՔԿՀ, զրուցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերՄենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. ԷրդողաՎթար Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին. տուժածը հոսպիտալացվել էՀորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց էՀարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան ներկրվել է 26 հազ. տոննայից ավելի ապրանքԱվարտել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վթարի վերացումըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետՀրվ․Կովկասի երկրները կենտրոնանում են տարածաշրջանային կապերի և դիվանագիտության ամրապնդման վրաԱսիայի ամենահարուստ մարդըԱյս տարի Քաղաքացու օրը նշվում է ապրիլի 25-ին:Ծովագյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Ոճ և դեմքեր

«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտ

«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որն անցկացվել է մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մեկ հարկի տակ էր համախմբել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներին ու ոլորտի ներկայացուցիչներին: Մրցանակաբաշխությունն ընթացել է 18 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրին առաջադրվել է 3 արտիստ, խումբ կամ նախագիծ։ Այս տարվա «Խազեր»–ն ուշադրության կենտրոնում էր դեռ չսկսված՝ արտիստների մի մասի բոյկոտի պատճառով։  Այն սակայն, չի խանգարել, որ երաժշտական տոնը լինի։ 

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխություն՝  տարվա ամենաքննարկվող մշակութային իրադարձություններից մեկը, որի շուրջ քննարկումների, հույզերի և կրքերի պակաս չկար։

Մինչև բեմ հասնելը իրադարձությունները նախ կարմիր գորգի վրա են ծավալվում։ Դասականից մինչև էպատաժային ու համարձակ կերպարներ․ կարմիր գորգին ոճային բազմազանության պակաս չկար։

Այս տարվա «Խազեր»–ն ուշադրության կենտրոնում էր դեռ չսկսված։  Երբ հայտնի դարձան անվանակարգեր ընդգրկված արտիստների անունները, նախ երգչուհի Բրյունետը հայտարարեց, որ չի մասնակցելու մրցանակաբաշխությանը։ Նրան հետևեց Իվետա Մուկուչյանը։ Մի քանի այլ արտիստներ էլ պատճառաբանեցին՝ իրենց կարծիքը չմասնակցելու վերաբերյալ հաշվի չի առնվել։ Բոյկոտի մասին խոսելիս կազմակերպիչները կոշտ գնահատականներ չեն հնչեցնում։

Ռեժիսոր Արթուր Մանուկյան. «Նրանք բոլորը մեր ընկերներն են ու հարազատ մարդիկ։ Ունենք հրաշալի գործակցություն։ Կարծում եմ՝ այսպիսի մեծ իրադարձությունները չեն կարող անցնել առանց շոուի դրվագների։ Ես դա բնութագրում եմ որպես շոու բիզնեսի մի հատված»։

Ավետ Բարսեղյանը, որ նաև Երաժշտական ակադեմիայի անդամ է և երեկոյի հաղորդավարներից, ասում է՝ որևէ  մեկի հանդեպ չարացած չէ։

«Հայ շոու բիզնեսը, ինչպես արվեստի մյուս ճյուղերը, մի ընտանիք են, որտեղ ամեն ինչ կարող է պատահել։ Բոլորը շատ սիրված են, և վաղ թե ուշ բոլորի միացումը «Խազեր»–ին լինելու է»։

«Խազեր 2025»-ի տարվա լավագույն երգչուհի Սոնա Ռուբենյանն այս տարի առաջադրված էր երեք անվանակարգի՝ տարվա լավագույն տեսահոլովակ, տարվա երգ և կրկին տարվա լավագույն երգչուհի։

«Ես եկել եմ տոնը վայելելու, քանի որ նման իրադարձությունները շատ կարևոր են։ Մենք բոլորս մեր առօրյա թոհուբոհի մեջ կարոտում ենք այս շփմանը և պատրաստ ենք միմյանցով ուրախանալու։ Շնորհակալ եմ ակադեմիային, որ այս տոնը ստեղծել է մեզ համար»։

Վարդան Բադալյանն առաջադրված էր «Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» անվանակարգին։

«Խազեր»–ը արդեն անցած տարվանից մեծ խազեր է թողել»։

Մրցանակաբաշխությունն այս տարի առանձնանում էր տեխնիկական լուծումներով՝ խաղարկային, լուսային և LED էկրանների էֆեկտներով։ Տպավորիչ համարներից էին խաչատրյանական երաժշտությամբ բեմադրված կատարումը՝ դասական, ժողովրդական և ժամանակակից ժանրերի միաձուլմամբ, Սոնա Ռուբենյանի տրիբյուտը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանին։

Թեև հարցազրույցներում արտիստները զուսպ էին, սակայն մրցանակաբաշխության  ժամանակ իրավիճակը պարբերաբար կատակների առիթ էր դառնում։  

«18 անվանակարգերը՝ յուրաքանչյուրում երեք թեկնածու, 18 արտիստ ուրախ կգնան տուն, իսկ 36-ը հավանաբար հաջորդ տարի կհրաժարվեն մասնակցելուց»։

«Լավագույն փոփ երգչուհի» անվանակարգին առաջադրված էին Իվետա Մուկուչյանը, Բրյունետը և Սոնա Ռուբենյանը։ Երեկոյի հանդիսավարը խնդրում է այնքան բարձր ծափահարել, որ լսեն անգամ Իվետան ու Բրյունետը։

«Նրանք հրաժարական են տվել ինստագրամով»։

«Լավագույն արտիստ փոփ ժանրում» անվանակարգին առաջադրված էին Ռազմիկ Ամյանը, Սարո Թովմասյանը և Տաթև Ասատրյանը։

Իսկ ահա «Լավագույն երգ» անվանակարգին առաջադրված էին Սոնա Ռուբենյանը՝ «Ճանապարհիր ինձ տուն» երգով, Իվետա Մուկուչյանը, Արամեն և D’LITTE-ը։

Եվ մինչ կբացվեն ծրարները,  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Խազեր»-ի հատուկ մրցանակն է հանձնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին:

Չեքիջյանի անունը վաղուց անցել է ժամանակների սահմանները, իսկ ստեղծագործությունը շարունակում է ապրել հնչյուն առ հնչյուն:

«Լավագույն դասական երգիչ» անվանակարգի մրցանակը տրվեց Արսեն Սողոմոնյանին:

«Լավագույն դասական երգչուհի» ճանաչվեց Ջուլիանա Գրիգորյանը, որն օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Պայացներ» օպերայի առաջնախաղում հանդես եկավ Նեդդայի կերպարում:

«Լավագույն դասական նախագիծ» համարվեց «Սիմֆոնիկ Հայկո. բաց երկնքի տակ» պրոյեկտը:

 «Տարվա հայտնություն» դարձավ Սիմոնը, որն այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

 «Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» ճանաչվեց Կարեն և Սևակ բենդը:

«Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ» անվանակարգին առաջադրվել էր երեք հոգի

 «Լավագույն հեղինակ-կատարող» անվանակարգում հաղթեց Սոնա Ումրոյանը:

 «Լավագույն փոփ երգչուհի» ճանաչվեց Իվետա Մուկուչյանը: «Լավագույն փոփ երգիչ» անվանակարգում հաղթեց Արամ MP3-ն:

«Խազ» արձանիկի  հեղինակը քանդակագործ, նկարիչ Արման Նուռն է։ Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2024–ին և անցկացվում է ամենամյա ձևաչափով։ Անվանումը պատահականորեն չի ընտրվել․ վերցվել է հայ միջնադարյան նոտագրական համակարգի անունից, որը ժամանակին ուսումնասիրել է մեծն Կոմիտասը:

Armradio