Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում
Global Terrorism Index 2026-ի համաձայն՝ Հայաստանը (81) շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկի շատ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում՝ գրանցելով մոտ 0 միավորին մոտ ցուցանիշ և տեղավորվելով վարկանիշի վերջնամասում, ինչը բնորոշ է առավել անվտանգ պետություններին։
Տարածաշրջանային համեմատությամբ Հայաստանը մոտ է իր հարևաններին․ Ադրբեջանը (93) նույնպես ունի գրեթե զրոյական ցուցանիշ և գտնվում է նույն՝ ամենաանվտանգ երկրների խմբում, մինչդեռ Վրաստանը (77) ունի փոքր-ինչ ավելի բարձր, բայց դեռևս շատ ցածր գնահատական։
Միևնույն ժամանակ, Թուրքիան (36) ունի զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ՝ պայմանավորված ահաբեկչական ակտիվությամբ և ներքին անվտանգության խնդիրներով, իսկ Իրանը (18) նույնպես գտնվում է միջինից բարձր ռիսկ ունեցող երկրների խմբում։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը զեկույցում ներկայացվում է որպես հարաբերականորեն կայուն տարածաշրջան, որտեղ ահաբեկչության ազդեցությունը սահմանափակ է և չի հասնում գլոբալ բարձր ռիսկ ունեցող գոտիների մակարդակին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ