Անաստասիա Վոլոչկովան 10 մլն դոլար է պահանջում սեքսի ժամանակ իր լուսանկարները տարածողից
Անաստասիա Վոլոչկովան «ԿՊ»-ին տված հարցազրույցում պատմել է իր անվան շուրջ հերթական սեքս սկանդալի մասին։ Հիշեցնենք, որ նրա նախկին սիրեկանը՝ Չերմեն Դզոտովը համացանցում հրապարակել էր սեքսի ժամանակ Անաստասիայի մերկ լուսանկարները։ Վոլոչկովան հայտնել է, որ դատի է տվել գործարարին։
«Ես նույնիսկ չեմ նկատել, որ նա ինձ լուսանկարում է, քանի որ երբ կինը անհավանական հաճույք է զգում՝ նա փակում է աչքերը։ Ոչ մի ամոթալի բան դրանում չկա։
Սերն առանց սեքսի հնարավոր է , իսկ ահա սեքսն առանց զգացմունքների՝ հնարավոր չէ։ Բարեբախտաբար իմ կյանքում կան նաեւ բարեկիթ տղամարդիկ, որոնք երբեք չեն հրապարակում մեր հարաբերությունների մանրամասները»,- մեկնաբանել է իր լուսանկարները բալետի պարուհին՝ հավելելով, որ այդ տղամարդն արդեն ներողություն է խնդրել, ինչը սակայն բավարար չէ նրա համար։
«Նա մի անգամ արդեն ներողություն է խնդրել՝ մի փունջ սպիտակ վարդերով, իսկ հետո նորից սկսել է կեղտոտ բաներ անել, պատմել, իբրեւ ես սեքս մարզիչ ունեմ։ Իմ կարծիքով այս տղամարդն իր արարքներով խայտառակել է Կովկասը։ Հիմա, սիրելիս, դու ստիպված կլինես քո գրպանից 10 մլն դոլար վճարել, որպեսզի փոխհատուցես ինձ պատճառած բարոյական վնասը։
Հիմա ես նոր շոու եմ ծրագրում։ Ու որպես ներողություն 10 մլն դոլարը ես կընդունեմ։ Չէ՞ որ նա ներկայանում է որպես ձեռներեց։ Դե իսկ եթե նա աղքատ է, ես 10 մլն ռուբլուն էլ կհամաձայնեմ»,- ասել է Անաստասիան։


















































Անաստասիա Վոլոչկովան կռվել է իր փեսայի՝ Նիկիտա Գրիգորյանի հետ
Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել
Անաստասիա Վոլոչկովան սկանդալ է բարձրացրել կարանտինի ընթացքում փակ վանքում
«Շպագատ» ձիու վրա․ Անաստասիա Վոլոչկովան իր հայտնի «շպագատի» հերթական լուսանկարն է հրապարակել (լուսանկար)
«Նա 17 փեսացու կունենա մեկ շաբաթում». Կուշանաշվիլին գաղտնազերծել է Վոլոկովայի առեղծվածային սիրելիի հետ կապված պատմությունը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում