Ավրաամ Ռուսոն այլևս չի ցանկանում բաժանվել կնոջից
Ավրաամ Ռուսոն այլևս չի ուզում բաժանվել կնոջից, գրում է Starhit-ը։
Երգչի ընտանիքում սկանդալը բորբոքվել է մի քանի ամիս առաջ։ Ռուսոյի կինը՝ Մորելան, հայտնել է, որ 12 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը որոշել է հեռանալ ընտանիքից, ըստ երևույթին ուրիշ կնոջ հետ է հանդիպում, դրա համար էլ լքել է երկու դուստրերին, որոնք սարսափելի կարոտում են իրենց հայրիկին։
Դրան հաջորդել են հրապարակային երկուստեք հանդիմանություններ՝ Ռուսոն հիշում էր այն մասին, որ եղել է Ռուսաստանի ամենացանկալի փեսացուն ո ւ կնոջը հանդիմանում էր երեխաների հետ իր շփումը սահմանափակելու համար, իսկ Մորելան Ավրաամին անվանում էր բռնապետ, որն իրեն ու դուստրերին թողել է առանց գոյության միջոցների։ Սակայն հիմա հայտնվել է տեղեկություն այն մասին, որ երգիչը այլևս չի ուզում բաժանվել կնոջից ու փորձում է պահպանել ընտանիքը։
Ամուսինների միջև լուրջ վեճ է բռնկվել՝ համատեղ ունեցվածքի, երեխաների խնամակալության վերաբերյալ՝ այդ ամենը նրանք բուռն քննարկել են ականատեսների ներկայությամբ հեռուստաշոուների ժամանակ։ Այնուհետև անսպասելիորեն Ավրաամն ու Մորելան «նստել են բանակցային սեղանի շուրջ»։
«Ես հասկացա, որ չեմ ուզում բաժանվել,- մեջբերում է Ավրաամին Starhit,- Իհարկե, մենք բազմաթիվ տարաձայնություններ ու խնդիրներ ունենք, բայց այդ ամենը հնարավոր է լուծել։ Երկու օր ես անցկացրել եմ աղջիկների հետ։ Վերջապես երկար զբոսնեցինք քաղաքում, ընթրեցինք միասին, ես ժամերով խաղացել եմ նրանց հետ մեր տանը։ Նրանք արժանի են լիարժեք ընտանիքի»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում