Իրանը միջnւկային զենքից հրաժարվելու խոստում չի տվել. Թրամփ
Վաշինգտոնը Թեհրանից դեռևս չի ստացել խոստում՝ երբեք միջուկային զենք չմշակելու վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն: «Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց մենք չենք լսել նվիրական բառերն այն մասին, որ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա»,- ասել է նա Կոնգրեսին ուղղված երկրի վիճակի մասին իր ուղերձի ժամանակ: Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ կցանկանար դիվանագիտական համաձայնության հասնել Իրանի հետ:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, Թեհրանն արդեն ստեղծել է հրթիռներ, որոնք ընդունակ են հասնել Եվրոպա, և իբր աշխատում է այնպիսիների վրա, որոնք կհասնեն ԱՄՆ:
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ թույլատրելի է համարում Իրանին սահմանափակ հարված հասցնելը: Ըստ The Wall Street Journal թերթի տվյալների՝ նախ ամերիկացիները կարող են գնդակոծել ռազմական կամ կառավարական օբյեկտները: Եթե դրանից հետո Թեհրանը չհրաժարվի ուրանի հարստացումից, ապա Միացյալ Նահանգները լայնամասշտաբ արշավ կսկսեն պետական օբյեկտների դեմ:


















































ԱՄՆ-ի կողմից Խաղաղ օվկիանոսում հերթական նավին հարվածի հետևանքով կա 3 զոհ
ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում թշնամու կործանիչի խոցման մասին
Սպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Առաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆ
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ