Առաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆ
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Պակիստանում՝ առաջիկա օրերին։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ խորհրդակցություններից հետո։
Դարի խոսքով՝ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները աջակցում են Իսլամաբադում բանակցություններ անցկացնելու նախաձեռնությանը։ Սպիտակ տունը դեռևս մեկնաբանություն չի տվել, սակայն CNN-ը հաղորդում է, որ մի քանի օր առաջ Դոնալդ Թրամփի վարչակազմի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն փորձում է Պակիստանում կազմակերպել հանդիպում՝ կապված Իրանի հետ պատերազմի ավարտին։
Պակիստանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, և նրանք նույնպես աջակցել են բանակցությունների անցկացմանը։


















































ԻՀՊԿ-ն քաղաքացիական անձանց կոչ է արել հեռանալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերից
Իրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում գտնվող հյուրանոցներին, որտեղ ԱՄՆ զինվորականներ կան. Fars
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...