Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել
Առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով կդառնա վճարովի, նման կարգը սահմանված է իրանական նոր օրենքով: Իրանի պետական հեռարձակող IRIB-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալաոդդին Բորուջերդին։ «Անվտանգության ապահովումը և նավերի համար ջրային ուղիով ծառայության մատուցումը կիրականացվի վճարովի հիմունքներով»,- հայտարարել է Բորուջերդին։
Թե երբ կարող են ուժի մեջ մտնել նոր կանոնները, չի հստակեցվում։ Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական արշավի մեկնարկից հետո Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
Առևտրային նավերը բազմիցս ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակումների։ Անարգել անցումը տրամադրվել է բարեկամ երկրների և այն պետությունների նավերին, որոնք պահպանել են չեզոքություն։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը կարող են կոնսորցիում ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի հոսքերը կառավարելու համար, հայտնում է Reuters-ը:


















































Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Լսելու և արձագանքելու պատրաստակամությունը որքան կենսական է փրկարարի, նույնքան էլ՝ երաժշտի համար․ Հայ...