Աստված մերժում է «արյունով թաթախված ձեռքեր» ունեցողների աղոթքները․ Հռոմի պապը՝ պատերազմ մղող առաջնորդներին
Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության պայմաններում Հռոմի պապ Լևոն XIV-ը կոշտ ուղերձ է հղել՝ դատապարտելով պատերազմն ու դրա մասնակիցներին։ Վատիկանում Ծաղկազարդի կապակցությամբ ելույթ ունենալով՝ պապը հայտարարել է, որ Աստված մերժում է պատերազմներ սկսող և «արյունով թաթախված ձեռքեր» ունեցող առաջնորդների աղոթքները։ Նրա խոսքերը մեկնաբանվում են որպես անուղղակի քննադատություն Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը ներգրավված կողմերի հասցեին։
«Սա մեր Աստվածն է՝ Հիսուսը՝ խաղաղության թագավորը, որը մերժում է պատերազմը, և ոչ ոք չի կարող օգտագործել նրան պատերազմը արդարացնելու համար»,-ասել է նա։ Պապը նաև ընդգծել է, որ Աստված չի լսում պատերազմ մղողների աղոթքները՝ մեջբերելով Աստվածաշնչից․ «Թեև շատ աղոթքներ անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը լի են արյունով»։ Նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ տարածաշրջանում հակամարտությունը շարունակում է սրվել։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից