Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 29-ին, ժամը 14։12-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան–Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին։
Փրկարարները Պարեկային ծառայողների հետ համատեղ հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից։
***
Մարտի 29-ին, ժամը 14։55-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում մոտ 3 խմ ծավալով․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հեռացրել են թափված քարերը ավտոճանապարհից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնել է։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից