Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում. ՄԻՊ-ը՝ Աջափնյակի կրակոցների մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքին, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 6-ը վիրավորվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում Անահիտ Մանասյանը նախ շեշտել է, որ նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։
«Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների և միջադեպերի հետ։ Երեկ տեղի ունեցածը մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության և մշակույթի հետ կապված խնդրահարույց իրավիճակի հետևանք է։ Եվ համարում եմ, որ այդ առումով և կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, և նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն»,- ասել է Մանասյանը։


















































Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում