Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի եղբորը՝ Էնդրյուին
Ոստիկանությունը ձերբակալել է թագավոր Չարլզի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին՝ հանրային պաշտոնում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու կասկածանքով՝ կապված նրա առնչություններին Ջեֆրի Էփշթեյնի հետ, հաղորդել է BBC հեռուստաընկերությունը: Ավելի վաղ թերթերը հայտնել էին, որ հինգշաբթի առավոտյան Արևելյան Անգլիայի Սանդրինգհեմի կալվածքում գտնվող «Վուդ Ֆարմ» են ժամանել վեց անհայտ մակնիշի ոստիկանական մեքենաներ և քաղաքացիական հագուստով մոտ ութ սպաներ։
«Թեմզ Վալի» ոստիկանությունն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ սպաները քննարկում են այն մեղադրանքները, ըստ որոնց՝ Մաունթբաթեն-Վինձորը կառավարական գաղտնի փաստաթղթեր է փոխանցել հանգուցյալ սեռական հանցագործին՝ համաձայն ԱՄՆ կառավարության կողմից վերջերս հրապարակված նյութերի։
Մաունթբաթեն-Վինձորը՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթի երկրորդ որդին, միշտ հերքել է որևէ իրավախախտում Էփշտեյնի հետ կապված և ասել է, որ զղջում է նրանց ընկերության համար, սակայն չի պատասխանել մեկնաբանությունների հարցումներին փաստաթղթերի վերջին հրապարակումից հետո։ «Թեմզ Վալի» ոստիկանությունը դեռևս հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանությամբ։


















































Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում