Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին «Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով Կստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոն ՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Արաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի Հայաստանում

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները

Երևանում uպանված չեչեն կնոջ hnւղարկավորությունն իրականացվելու է պետական միջոցներով՝ ՀՀ-ում. հարազատները 4 ամիս է՝ չեն եկել աճյnւնի հետևից

Չեչնիայից ընտանեկան բռնության պատճառով Երևան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի ենթադրյալ սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Դեպքից 4 ամիս անց Քննչական կոմիտեն հայտնել է՝ կնոջ սպանության մեջ կասկածվում են Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Համզատ Բայսարովը։ Դեպքից ամիսներ անց իրավապահները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել: Հայ և ռուս իրավապաշտպանները պնդում են՝ այս երկու քաղաքացիները կապեր ունեն Չեչնիայի գործող նախագահ Ռամզան Կադիրովի ռեժիմի հետ: «Ուղղակի կապը Այշաթի սպանության մեջ կասկածվողների բացահայտված է գոնե սոցիալական ցանցերով», - «Ազատությանն» ասաց Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նա, հղում անելով բաց աղբյուրներին, նշեց՝ սպանության մեջ կասկածվող այս երկու անձանց նկատմամբ Ռուսաստանում նախկինում քրեական գործեր են հարուցվել, որոնք հետագայում կասեցվել են. «Մեկը՝ տղան, մեղադրվել է «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու մեջ, որը քրեորեն հետապնդելի է ՌԴ-ում, քրեական գործ է հարուցվել, ճակատագիրը հայտնի չէ, այսինքն՝ պատասխանատվության չեն ենթարկել, իսկ մյուս աղջիկը՝ դանակով սպանություն կատարելու սպառնալիքի գործողության մեջ, որը նույնպես չի դատապարտվել: Պարզ է, որ այդ մեխանիզմը՝ քրեական հետապնդում, այնուհետև ստիպել համագործակցության կամ դառնալ գործիք, գործել է»:

Այշաթ Բայմուրադովայի ողբերգական մահից 4 ամիս անց Քննչական կոմիտեն դեռ չի ստացել դիակի փորձաքննության պատասխանը: Կնոջ ընկերները երկու վարկած են առաջ քաշում՝ թունավորում կամ խեղդամահություն:

Ավելի քան 120 օր է՝ Բայմուրադովայի մարմինը գտնվում է Երևանի դիահերձարաններից մեկում: Հայաստանի իրավապահները երկու անգամ դիմել են Ռուսաստանի Դաշնություն՝ հարազատներին տեղեկացնելու համար, սակայն մինչ այժմ ոչ ոք չի ներկայացել աճյունը տանելու: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով Հայաստանում։ Բայց երբ՝ քննիչը դեռ չի որոշել:

«Ժամկետի սահմանափակումը չկա, թողնված է քննիչի հայեցողությանը։ Հիմա եթե քննիչը այս պահին որոշում կայացրեց հուղարկավորել, ու մի շաբաթ հետո հայրը եկավ։ Այստեղ է մյուս հարցը, թե դուք ի՞նչ իրավունքով եք հուղարկավորել, չէ՞ որ պետք է սպասեիք, բայց ինչքա՞ն կարող են սպասել։ Այստեղ ողջամիտ ժամկետի հետ կապված հարց կա», - նշեց Սաքունցը:

Այշաթ Բայմուրադովայի ընկերուհին ավելի վաղ BBC News-ին ասել էր՝ Այշաթն իրեն պատմել է, որ ընտանիքն ազգակցական կապ ունի Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովի հետ։ «Важные истории»-ի տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նրա հայրը նախկինում ոստիկանության օպերատիվ աշխատակից է եղել, իսկ հորեղբայրը ծառայում է Չեչնիայի ոստիկանությունում։ Ամուսինն էլ Չեչնիայի ներկայիս նախագահ Ռամզան Կադիրովի մարզչի ընկերն է:

20 տարեկանում ծնողները հարկադրաբար ամուսնացրել են Այշաթին, նա մեկ տղա երեխա ունի: Ընկերները Ռուսաստանից դուրս գործող լրատվամիջոցներին պատմել են՝ նրան բռնության են ենթարկել ոչ միայն պապը, հայրը, այլև ամուսինը:

Ռուսական «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերությունը հրապարակել էր Այշաթի ձայնային հաղորդագրություններից մի քանիսը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է ամուսինն իրեն դաժան ծեծի ենթարկել, կողպել սենյակում ու տեսախցիկների միջոցով հետևել շարժին. «Աղաչում էի նրան, կարճ ասած, որ ինձ հանգիստ թողներ, իսկ նա երկու ժամ շարունակ ստորացնում էր ինձ, թե ես զզվելի եմ, անպիտան եմ, ես եմ մեղավոր։ Խփում էր գլխիս ու ասում, որ դա իմ մեղքն է։ Մեղքի զգացում ունեի միայն երեխայիս առջև, որ նրան լույս աշխարհ եմ բերել»։