Անժելա Սարգսյանը հղի չէ, բայց փորիկով նկար էր տարածել․ ինչո՞ւ
«Հրապարակը» գրում է․
Շոու բիզնեսը մրցակցություն է պահանջում, ծանր մրցակցություն։
Դա է պատճառը, որ նրա ներկայացուցիչներից շատերն առանց փիառի նման են ջրից ափ նետված ձկան՝ շնչահեղձ են լինում։ Հանրությունը պիտի խոսի նրանց մասին, պիտի հիշի։ Լավ, թե վատ, կարևոր չի․ կարևորը, որ իրենք լինեն հանրության խոսակցության թեման։ Վերջերս դերասանուհիներից մեկին հարցրի՝ չե՞ս անհանգստանում, որ քեզ «սևացնում են», ծիծաղեց՝ դա ինձ ճանաչելու ամենակարճ ձևն է։
Անժելա Սարգսյանն իր ուղին հարթեց փիառով, չասեմ՝ սև։ Հավատացած եմ, որ նա մի սովորական կին է, ինչպես բոլորը, հոգատար մայր, նա էլ ձգտում է անկեղծ սիրո, հավատարմության, նվիրվածության ու երբ ինքն իր հետ է լինում, միայնակ է զգում իրեն։
Սեքս խորհրդանիշը պարզապես փիառվելու յուրօրինակ ձև է, դա կարիերիան անիվների վրա դնելու ու առաջ տանելու տարբերակ է։ Հենց դա է պատճառը, որ իր 35-ամյակին ֆեյսբուքյան իր էջում դերասանուհին փորիկով նկար է գցել։ Նա կամեցել է կրկին ընկղմվել հղի լինելու փիառի ալիքների մեջ, հիշեցնել իր մասին, կրկին զգալ, թե ինչքանով է հանրությունը հետաքրքրվում իրենով։ Գուցե դա նաև մայրական ենթագիտակցության ցանկությունն է՝ կրկին մայրանալ, երջանիկ լինել․․․ Առջևում Նոր տարի է։
ՀԳ Շատերի հետ եմ զրուցել, որոնց մասին սեքս լեգենդներ են պատմում․․․ Երբ վստահում են քեզ ու հանում դիմակը, այնքա՜ն անպաշտպան ու խոցելի՜ են․․․
Անժելայի բառերն էլ հուշում են, որ ինքը բոլորի նման մարդկային ջերմության կարիք ունի։ Իսկ ո՞ր մեկը չունի․․․
Angela Sargsyan
16 December at 22:55
Իմ լավ ու բարի ընկերներ, բարեկամներ, շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար, դուք իմ օրը տոն դարձրիք, իսկ սիրտս լցրիք ջերմությամբ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում