Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Վարչական դատարանի 2026 թվականի փետրվարի 13-ի վճռով բավարարվել է. անվավեր է ճանաչվել «Ալմաստ» ԲԲԸ-ի անվամբ 2006 թվականի մարտի 17-ին կատարված իրավունքի պետական գրանցումը: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում «Ալմաստ» ԲԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող՝ 1296 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, շուրջ 132.000 ԱՄՆ դոլարին համարժեք 49 միլիոն 623 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...