Նեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակները
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պետք է լիակատար զինաթափվի, այդ թվում՝ հանձնի բոլոր փոքր հրաձգային զինատեսակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նեթանյահուն խոսել է ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման իր ելույթում։ «Գազայում գործնականում ծանր զենք չկա։ Հրետանի չկա։ Տանկեր չկան։ Ոչինչ չկա»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ի տիրապետության տակ կա շուրջ 60000 հրացան։
Երուսաղեմում կայացած հանդիպմանը նա նշել է, որ նախ հարկավոր է զինաթափել ՀԱՄԱՍ-ին, ապա արդեն ապառազմականացնել Գազան։ Խոսելով անկլավի ապառազմականացման մասին՝ Նեթանյահուն նշել է, որ արմատականների կողմից օգտագործվող ստորգետնյա ենթակառուցվածքների մի մասը դեռևս մնում է Գազայի տարածքում։ «Նրանք այնտեղ դեռևս ունեն թունելներ ։ Մենք 500 կիլոմետրից ապամոնտաժել ենք մոտ 150 կիլոմետր թունել և պետք է ավարտենք աշխատանքը», - ասել է նա։
Նեթանյահուն հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կարող է ուժ կիրառել ՀԱՄԱՍ-ի դեմ, եթե արմատականներին զինաթափելու խնդիրը խաղաղ ճանապարհով չիրականացվի։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում