Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: «Ամփոփմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Արմեն Չիչոյանը, ներկայացնելով Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2763 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3297 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 768 քրեական վարույթ՝ 807 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 520 քրեական վարույթ՝ 591 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 735 քրեական գործ՝ 824 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 522 քրեական գործ՝ 578 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 77 միլիոն 160 հազար դրամ: 2025 թվականին Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 21 միլիոն 972 հազար դրամը: Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Շիրակի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 32 միլիոն 673 հազար դրամ:
Բացի այդ, Արմեն Չիչոյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական և վարչական դատարանների կողմից վարույթ են ընդունվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված 3 հայցեր: Դատախազությունը հայցերով պահանջել է Գյումրի, Արթիկ ու Ամասիա համայնքների սեփականության իրավունքը վերականգնել Գյումրի համայնքի Արագած 6 թաղամասում գտնվող գույքի, Արթիկ համայնքի Շինարարների փողոցի 7 հասցեում գտնվող՝ նախկին մսուր-մանկապարտեզի 964.20 քմ մակերեսով շինության և Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում