ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգում
Ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգում՝ ասել է Սպիտակ տան սահմանային վերահսկողության համակարգող Թոմ Հոմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է «ձեռք բերված հաջողությունների լույսի ներքո» Մինեսոտայից դաշնային գործակալներին դուրս բերելու իր առաջարկին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ դաշնային ուժերը Մինեսոտայում ձերբակալել են մոտ 4000 «անօրինական հանցագործ ներգաղթյալի», այդ թվում՝ «մարդասպանների, բռնարարների և ավազակախմբերի անդամների»: Հոմանն ընդգծել է, որ գործողության ընթացքում ICE գործակալները ձերբակալություններ չեն իրականացրել հիվանդանոցներում, տարրական դպրոցներում կամ եկեղեցիներում: Նա նշել է, որ դաշնային ուժերը Մինեսոտայից կուղղորդվեն «երկրի մյուս վայրեր», որպեսզի «կատարեն նախագահի՝ սահմանների անվտանգությունը պահպանելու և զանգվածային տեղահանություններ իրականացնելու խնդիրները»:
Մինեսոտայի նահանգապետը բազմիցս դեմ է արտահայտվել ICE-ի գործողությանը և կասկածներ է հայտնել դրա նպատակահարմարության վերաբերյալ: Խոսելով այդ գործողության բացասական հետևանքների մասին՝ նա նշել է տնտեսական վնասը, դաշնային իշխանությունների նկատմամբ վստահության կորուստը և շատ մարդկանց, այդ թվում՝ երեխաների, տրավմատիկ ապրումները։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում