Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել նաև հանձնաժողովի քարտուղար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:Հ
Քննարկվել են առաջնության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ներկայացվել են ոլորտային մասնագետների ներգրավմամբ կազմկոմիտեի ձևավորման ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային ֆեդերացիայի սահմանած պահանջներին համապատասխան մրցումային մարզագործիքների ձեռքբերման գործընթացը։ Այս համատեքստում կարևորվել է Ալբերտ Ազարյանի անվան նոր կառուցվող մարզադպրոցի համալրումը նույնօրինակ գույքով, ինչը հնարավորություն կտա ապահովել միջազգային ստանդարտներին համահունչ մրցումների անցկացում և մարզիկների բարձրակարգ պատրաստվածություն։ Քննարկվել են նաև մրցաշարի հեռարձակմանն առնչվող հարցեր։
«Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու: Պետք է համախմբենք ուժերն առաջնությունը պատշաճ կազմակերպելու նպատակով»,- ամփոփելով նիստը՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա շեշտել է՝ գործընթացների համակարգված կազմակերպման, սահմանված ժամկետների խիստ պահպանման և միջազգային ֆեդերացիայի չափանիշների լիարժեք ապահովման կարևորությունը՝ նշելով, որ աշխատանքի որակը պայմանավորված է շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցությամբ:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Արաղչին, Իրանի դիվանագետների անունից, հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին