Ջեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին
Goldman Sachs ներդրումային բանկի գլխավոր իրավախորհրդատու Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնք բացահայտում էին նրա կապերը Ջեֆրի Էփշթեյնի հետ։ Հայտնում է Financial Times-ը։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ռումմլերը սերտ կապ է պահպանել Էփշթեյնի հետ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար նրան մեղավոր ճանաչելուց հետո։ Մասնավորապես, քննարկել են անձնական հարցեր, մի հաղորդագրության մեջ նշել է Ռումմլերը նշել է «ռուսներից մեկին իր աշխատավարձի դիմաց փոխանակելու» հնարավորության մասին, իսկ ֆինանսիստը նրան նվերներ է շռայլել՝ շքեղ պայուսակներից մինչև սպա-բուժումներ և ավիատոմսեր։
«Այսօր ես ամբողջությամբ հագնված եմ քեռի Ջեֆրիի կողմից։ Կոշիկներ, պայուսակ և ժամացույց Ջեֆրիից»,- գրել է Ռումմլերը 2019 թվականի հունվարին ուղարկված էլեկտրոնային նամակում։ Ռումմլերը պնդում է, որ Էփշթեյնի հետ իր հարաբերությունները խիստ պրոֆեսիոնալ են եղել։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում