Ուկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը
Ֆրանսիական «Վե՛ր կաց, Ֆրանսիա» աջակողմյան կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Էնյանը հայտարարել է, որ Ուկրաինան, իր գնահատմամբ, չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկը։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ այդ վարկը լրացուցիչ ֆինանսական բեռ է դառնում եվրոպական երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի համար, որը, ըստ նրա, կարող է կրել մոտ 17 միլիարդ եվրոյի պարտքային ծանրաբեռնվածություն։ Դյուպոն-Էնյանը նաև քննադատել է ԵՄ քաղաքականությունը՝ նշելով, որ այն շարունակում է աջակցել Ուկրաինային։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը կարևոր է Եվրոպայի անվտանգության համար և նպաստում է տարածաշրջանում կայունության պահպանմանը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում