Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում
Փետրվարի 12-ին, ժամը 02։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղում՝ Ջրվեժի գերեզմանատան մոտակայքում, գտնվող անվադողերի վերանորոգման կետում: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 03:54-ին, մարվել՝ 04:41-ին: Վերանորոգման կետում (մոտ 50 քմ) այրվել են անվադողեր, սարքավորումներ, գազի բալոնից (20 կգ) արտահոսած գազը, հարակից վագոն-տնակից 15 քմ հատված՝ գույքով և ջերմահարվել է մոտակայքում կայանած «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն