Շատ ցավալի է․ Պեսկովը՝ Telegram-ի սահմանափակումների մասին
Ռուսաստանում Telegram հավելվածում գործունեությունը սահմանափակելու որոշումը կայացվել է մեսենջերի կողմից ռուսական օրենքները չպահպանելու պատճառով։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես տեսնում և կարդում եմ Роскомнадзор-ի հայտարարությունները, որ Telegram-ի գործունեությունը դանդաղեցնելու մասին որոշումը կայացվել է, քանի որ ընկերությունը չի պահպանում ռուսական օրենքները։ Շատ ցավալի է, որ ընկերությունը չի պահպանում կանոնները, բայց կա օրենք, որը պետք է պահպանվի»,- ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանում Telegram-ը արգելափակելու ծրագրերի մասին հարցին։
Փետրվարի 9-ին և 10-ին Ռուսաստանում օգտատերերը բողոքել են Telegram-ի ծառայության խափանումներից։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն