Որոշ իրական և կեղծ օգտատերեր անհիմն մեկնաբանություններ են զետեղում
Որոշ իրական և կեղծ օգտատերեր այստեղ անհիմն մեկնաբանություններ են զետեղում՝ պնդելով, թե տեսանյութում իբր հրապարակված են գաղտնի տեղեկություններ:
Իսկապես մտահոգ մեր հայրենակիցներին հայտնում եմ, որ տեղեկատվությունը հաղորդող լիազոր մարմինը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեսանյութում առկա յուրաքանչյուր կադրի վրա մանրակրկիտ աշխատանք է կատարել, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմի ապահովման համապատասխան մասնագետների ներգրավմամբ. այն, ինչ կարող է այս պահի դրությամբ գաղտնի լինել, համապատասխան մոնտաժային լուծում է ստացել։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, կից գրելով․ «Հարգելի՛ հայրենակիցներ, առաջին անգամ ձեզ ենք ներկայացնում զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն