Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է ստիպված լինել մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական տալ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իշխող Լեյբորիստական կուսակցության աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նման քննարկումների առիթ դարձավ դատապարտված Ջեֆրի Էփշթեյնի ընկերոջ՝ Փիթեր Մանդելսոնի՝ Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակման շուրջ ծագած սկանդալը։
Այս սկանդալն արդեն հանգեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսուինիի հրաժարականին, որը հրաժարական տվեց փետրվարի 8-ին։
Ըստ Bloomberg-ի՝ իշխող Լեյբորիստական կուսակցության մի շարք պատգամավորներ զարմացած են մնացել, որ Սթարմերը նախկինի պես պահպանում է իր պաշտոնը, չնայած այն հանգամանքին, որ հենց նա է թույլատրել Մանդելսոնին դեսպան նշանակել:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն