Դահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում
Փետրվարի4-ին, առավոտյան Նյու Յորք նահանգի Գոր Մաունթին ամերիկյան լեռնադահուկային հանգստավայրում տեղի է ունեցել մի միջադեպ, որը վախեցրել է տասնյակ հանգստացողների, հայտնում է NCPR պորտալը։
Մոտ 67 մարդ մնացել էր օդում, երբ դահուկային ճոպանուղին հանկարծակի կանգ առավ լանջի վերևում՝ մեխանիկական խափանման պատճառով։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, մեխանիզմը կանգնեցվել է անվտանգության կանոնակարգերին համապատասխան. համակարգի բաղադրիչները դուրս են եկել դասավորությունից, և սարքավորումները ավտոմատ կերպով անջատվել են։
Ուղևորները մի քանի ժամ մնացել են խցիկներում, մինչև փրկարարները պարանների միջոցով կազմակերպել են տարհանում: Իշխանությունների և հանգստավայրի աշխատակիցների խոսքով՝ ոչ ոք չի տուժել, և բոլոր հանգստացողներն անվտանգ իջեցվել են գետնին: Միջադեպը տեսանյութերի և մեկնաբանությունների ալիք է առաջացրել սոցիալական ցանցերում, որոնցից շատերը իրավիճակը անվանել են «անիրական փորձություն բարձրության վրա»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն