Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում են
Լրատվական կայքերից մեկում հրապարկվել է մի հոդված, որը պարունակում է ստահոդ և մոլորեցնող պնդումներ, թե իբր Հայաստանում նախատեսվում է հղիության արհեստական ընդհատման օրենսդրական արգելքի վերաբերյալ նախագիծ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Պաշտոնապես հայտնում ենք, որ ապատեղեկատվություն է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում։
Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։
Ուստի, խնդրում ենք չտրվել պրովակացիաներին»,-նշված է հաղորդգարության մեջ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն