Հեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան
Մենք այս փոփոխությունների շարքով, ըստ էության, գրեթե ամբողջությամբ նույնականացնում ենք հանրային մուլտիպլեքսի լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների և կաբելային ցանցերով հեղինակազորված ալիքների նկատմամբ պահանջները։ Եթե ոչ ամբողջական, ապա նոր բան ենք ավելացնում։ Ինչու եմ սա ասում. հիմնական խնդիրն այն էր, որ հանրային մուլտիպլեքսում ՀՌՑ-ին գումար վճարող մեր հեռուստաընկերությունները նշում էին՝ ամսական 7 կամ 8 միլիոն վճարելը որոշակի անհավասար պայմաններ էր ստեղծում իրենց և հեղինակազորված ալիքների միջև։
Ես կառաջարկեմ նաև հետևյալը․ այն հեղինակազորված ալիքները, որոնք մարզային չեն, այլ համապետական սփռում ունեն ցանցային օպերատորներում, իրենց նկատմամբ պետք է առնվազն, եթե ոչ մեծ գումար լինի, կամ գումար չլինի, գոնե նվազագույն 20–30% հանրօգուտ հաղորդումների պարտադրանք դնենք։ Այսինքն, նրանք, ըստ էության, դուրս են եկել հանրային մուլտիպլեքսից, բայց հանրային մուլտիպլեքսի նման ծածկույթ ունեն և պետք է ունենան հանրօգուտ հաղորդումներ։
Այս մասին ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստին առաջարկել է ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։


















































Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում