Չինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքը
Չինաստանի ղեկավարության և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի միջև կայացած բարձր մակարդակի հանդիպումները նոր փուլ են նշանավորում երկու պետությունների հարաբերություններում։ Կողմերը պաշտոնապես հայտարարել են երկարաժամկետ և հետևողական համապարփակ ռազմավարական գործընկերություն զարգացնելու հանձնառության մասին։ Այս համատեքստում որոշում է կայացվել վերսկսել անվտանգության ոլորտում բարձր մակարդակի երկխոսությունը և մինչև տարեվերջ անցկացնել մի շարք ինստիտուցիոնալ քննարկումներ, որոնք կընդգրկեն ռազմավարական, տնտեսական և ֆինանսական հարցերի լայն շրջանակ։
Տնտեսական գործակցության տեսանկյունից այցը բավական արդյունավետ է եղել. ստորագրվել են 12 միջկառավարական համագործակցության փաստաթղթեր, որոնք առնչվում են առևտրին, գյուղատնտեսությանը, մշակույթին և իրավապահ ոլորտին։ Գործարար աշխարհի համար հատկապես կարևոր նորություն է եղել այն, որ Չինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքը՝ 10-ից հասցնելով 5%-ի։ Բացի այդ, Լոնդոնում «Bank of China»-ի մասնաճյուղը կդառնա յուանի քլիրինգային երկրորդ բանկը Միացյալ Թագավորությունում, ինչը կխթանի երկկողմ ներդրումային հոսքերը։
Մարդկային շփումների և տեղաշարժի հեշտացման ուղղությամբ նույնպես էական տեղաշարժ է եղել։ Չինական կողմը հայտարարել է, որ դրականորեն կդիտարկի բրիտանացի զբոսաշրջիկների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունը։ Զուգահեռաբար, երկու երկրները պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի գործընկերություն կլիմայի և բնության պահպանության հարցերով, ինչպես նաև վերականգնել օրենսդիր մարմինների միջև փոխանակումները։ Չինաստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել բրիտանացի խորհրդարանականներին՝ նրանց երկրի իրական պատկերին ծանոթացնելու նպատակով։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում