ՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ
Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի. ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
Անդրադարձ է կատարվել «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև գոհունակությամբ նշվել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին երկրորդ փուլով աջակցության տրամադրման վերաբերյալ կայացված որոշումը:
Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձ են կատարել տարածաշրջանային Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլերի:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում