20 մլն եվրո աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակում
ԵՄ Խորհուրդը նախօրեին հաստատել է Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո 20 մլն եվրո արժողությամբ աջակցության միջոցի տրամադրումը։ Այդ կապակցությամբ հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ աջակցման միջոցի նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները՝ հատկապես ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման ուղղությամբ։ Այն նաև կնպաստի Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և Զինված ուժերի փոխգործելիության ընդլայնմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից ղեկավարվող միջազգային ռազմական առաքելություններին և գործողություններին Հայաստանի հնարավոր ապագա մասնակցության տեսանկյունից։
Այս աջակցման միջոցը միտված է լրացնելու և զարգացնելու 2024 թվականին մեկնարկած ընթացիկ աջակցման միջոցառումները, որոնցով նախատեսվում էր շարժական վրանային ճամբարի տեղակայում՝ այն ընդլայնելով ու հասցնելով բրիգադային մակարդակի։ Այսօրվա որոշմամբ՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի ներքո Հայաստանին աջակցության ընդհանուր ծավալը հասնում է 30 մլն եվրոյի, այսված է հաղորդագրության մեջ։
«Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում այս աջակցման միջոցը ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ–Հայաստան անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ Այս միջոցի տրամադրմամբ Եվրոպական միությունը վերահաստատում է իր հանձնառությունը շարունակելու աջակցել Հայաստանի դիմակայունության հետագա ամրապնդմանը, ինչը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը և անվտանգությանը», – նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Արտաքին գործերի խորհրդի նախագահ Կայա Կալասը։
Աջակցությունը տրամադրվում է ԵՄ–Հայաստան գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և նպատակ ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խթանել խաղաղությունը, կայունությունն ու բարեկեցությունը։ Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի հետ խորացնելու համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը` հիմնված ԵՄ–Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։
Նախապատմություն և հաջորդ քայլեր
Եվրոպական խաղաղության գործիքակազմը հիմնադրվել է 2021 թվականի մարտին՝ նպատակ ունենալով ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ներքո ֆինանսավորել գործողություններ՝ ուղղված հակամարտությունների կանխարգելմանը, խաղաղության պահպանմանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մասնավորապես, Եվրոպական խաղաղության գործիքակազմը ԵՄ-ին հնարավորություն է տալիս ֆինանսավորել ռազմական և պաշտպանական ոլորտներում երրորդ երկրներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների կարողությունների ամրապնդմանն ուղվված գործողությունները։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում