Նորագյուղում նորարարական թաղամաս է լինելու. շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար
Կառավարության նիստում քննարկվել է Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու նախագիծը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Դաունթաուն թաղամասի կառուցմամբ, Նորագյուղ թաղամասի ու հարակից տարածքների՝ 83.9 հա տարածքում էական քաղաքաշինական խնդիր են լուծում։ «83.9 հա տարածքի վրա ունենում ենք մոտ 2-2.5 մլն մ² կառուցապատում, շուրջ 155 շենք 65 հազար բնակչի համար, և այս հատվածը, կարելի է ասել, էականորեն բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի, այս ծրագիրը կազմել են տրամաբանությամբ, թե ինչ է հարկավոր քաղաքին. «Իսկ այս պահին քաղաքին հարկավոր է որոշակի բեռնաթափել կենտրոնը, և քաղաքին հարկավոր է լուծել Նորագյուղ թաղամասի խնդիրը»։
Քաղաքապետի խոսքով, այս ծրագիրը առաջարկել են բնակիչները. «Դաունթաուն թաղամասի ստեղծումը նորարական թաղամաս է լինելու՝ բարձրահարկ շենքերով, և հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած 30% չափաբաժնով, և այս հատվածում ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում նաև Երևան քաղաքը կարողանալու է մի քանի կարևոր խնդիր լուծել։ Դրանցից մեկը Դալմայի այգիների անտառապատման ծրագիրն է՝ դրան հարակից մոտ 250 հա անտառային տարածքներ։
Երևանյան լճի մաքրման աշխատանքներն ու ամբողջական ենթակառուցվածքների նորոգման աշխատանքները նույնպես, ենթադրում եմ, այս ծրագրով կարողանալու ենք իրականացնել։
Եւ իհարկե, ամենակարևոր հարցը փոքր Կենտրոնի բեռնաթափումն է. այս ծրագիրը տարբեր ժամանակներ փորձել են իրականացնել դեռևս 20-րդ դարի առաջին կեսում․ կան նախագծեր, գլխավոր հատակագծեր, որ այս նույն տրամաբանությունն են ենթադրել, բայց երբևէ կյանքի չեն կոչել, և հիմա մենք հաստատուն քայլերով գնում ենք այս ծրագրի իրականացմանը»,- ասել է նա։
Քաղաքապետը շեշտել է՝ բարդ ծրագիր է լինելու. «Բարդ ծրագիր է լինելու, տևողությունը, ենթադրվում է, մոտ 10 տարի կտևի, բայց և Կենտրոնի բեռնաթափման համար, և Նորագյուղ թաղամասի, այսպես ասած, հողաշեն տների մարդկանց խնդիրները լուծելու համար կարևորագույն ծրագիր է»։
Վարչապետը ևս շեշտել է՝ նախագիծը բարդ է, և բնակչության հետ պետք է աշխատել։ Ըստ նրա, ի տարբերություն Կոնդ թաղամասի, այստեղ պատմամշակութային մեծ ժառանգություն չկա, բայց Կարմիր կամուրջը միանում է թաղամասին, նաև՝ Երևանի բերդը, կոնյակի գործարանը. «Մշակութային անսամբլը պահպանելու առումով պետք է նախանձախնդիր լինել, որովհետև այդ հատվածը շատ լավն է դառնում, և պետք է ներդաշնակությունը հնարավորինս ապահովել»։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում