Գազայում պաղեստինյան պետություն չի լինի. Նեթանյահու
Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածում պաղեստինյան պետության ստեղծել, տարածաշրջանի վերակառուցումն էլ չի սկսվի մինչև արմատական իսլամիստական «ՀԱՄԱՍ» շարժումը չապազոնականացվի և լիովին չզինաթափվի, հունվարի 27-ին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի նկատմամբ։
«Ինձ հասնում են հայտարարություններ, որ մենք թույլ կտանք Գազայի վերակառուցումը ապառազմականացումից առաջ։ Դա տեղի չի ունենա։ Ես լսել եմ նաև, որ մենք պատրաստվում ենք թուրք և կատարցի զինվորներ տեղակայել Գազայում։ Դա նույնպես տեղի չի ունենա։ Ես լսում եմ, որ թույլ կտամ Գազայում պաղեստինյան պետության ստեղծումը։ Դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենա», — Նեթանյահուի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը։
Իսրայելի վարչապետը շեշտել է, որ վերջին պատանդի՝ 24-ամյա Ռան Գվիլիի մնացորդների հունվարի 26-ին վերադարձնելուց հետո Իսրայելը կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի զենքի ոչնչացման և Գազայի հատվածի ապառազմականացման վրա, որը ներառում է զինյալների թունելների ոչնչացումը: Նեթանյահուն ասել է, որ դա տեղի կունենա «ամեն դեպքում»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում