Հունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում․ Արեյան
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնել է հունվարի 23-ին մայրաքաղաքում ինտենսիվ ձյան մաքրման աշխատանքները։ Նա հիշեցրել է, որ ձյունը տեղացել է առավոտյան ժամը 10-ից մինչև ուշ երեկո։ «Հունվարի 23-ին ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաներն աղով ու ավազով բեռնված ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում՝ ըստ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի՝ 49 մեքենա (37 բազմաֆունկցիոնալ մեծ և 12 փոքր մեքենա)»։ Ըստ Արեյանի՝ միաժամանակ մոբիլիզացվել էր Երևանի կանաչապատման ՀՈԱԿ-ը։
Նրա խոսքով՝ աշխատանքները սկսվել են ժամը 12-ի մոտ։ «2-3 ժամ հետո պարոն Կատվալյանի կողմից ինձ տրամադրվել է էլեկտրոնային սխեմա, թե որ մեքենան որ հատվածում է գտնվում, և այդպես շարունակվել են աշխատանքները մինչև ուշ երեկո։ Առավոտյան մոբիլիզացվել են նաև կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր ստորգետնյա ու վերգետնյա անցումները, շենքեր ու այգիներ տանող աստիճանները»։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվել է 137 միավոր տեխնիկա, որից 107-ը՝ ԵԱՍՄ հիմնարկի, 30-ը՝ տարբեր ֆունկցիոնալ կառույցների մեքենաներ։ Կանաչապատման ՀՈԱԿ-ից 650 բանվորական ուժ է աշխատել այդ երկու օրերի ընթացքում։
«23-լույս 24-ի գիշերը ողջ տեխնիկան դուրս է եկել փողոց և մշակել բոլոր փողոցները։ Հունվարի 24-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական ու մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան ու սառույցի ծածկույթից», – ասել է նա։
Արեյանը խոսել է նաև առկա խնդիրների մասին։ «Հունվարի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում՝ գրեթե ողջ տարածքում, բայց հիմնական կանգը եղել է Կենտրոն վարչական շրջանում։
Մենք քննարկել ենք ԵԱՍՄ-ի պատճառները։ Իմ կասկածները, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր, և դա պայմանավորված է եղել տրանսպորտի երթևեկի ինտենսիվությամբ։ Ուղղակի ԵԱՍՄ մեքենաների մեխանիզմները չեն կարողացել մտնել երթևեկի մեջ, ստիպված ժամը 2-ից հետո դիմել ենք պարեկային ծառայությանը, որը սկսել է մեր մեքենաների համար ճանապարհ բացել, և մեքենաները կարողացել են աղ ու ավազով մշակել փողոցները։ Դա տևել է 6 ժամ՝ ժամը 14:30-15:00-ից մինչև 21:00-21:30 Կենտրոնում։ Ժամը 19:30-20:00-ի դրությամբ ամբողջապես մաքուր է եղել Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիրի հյուսիսային գոտին, այդ ժամի դրությամբ խնդիրը դարձյալ մնում էր Կենտրոնում՝ խցանումներ, տևական կանգ», – ասել է նա։
Ի պատասխան բնակչության դժգոհության՝ Արեյանը շեշտել է, որ ինտենսիվ աշխատանքներ են կատարվել, սակայն խցանումները Կենտրոն վարչական շրջանում որոշակի խանգարել են իրավիճակին։
Նա նաև տեղեկացրել է. «1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել 2 գիշերը։ Սա այն դեպքում, երբ 10 հազար տոննա ծախսել էինք դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը։ Նախորդ տարիներին նույն ժամամակահատվածը հազիվ 5-6 հազար տոննա է եղել, անգամ ինտենսիվ սեզոնում»։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում