Թրամփը հայտնել է, որ կարող է «ցմահ» մնալ Խաղաղության խորհրդի ղեկավար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեմ չէ մնալ Խաղաղության խորհրդի նախագահ նաեւ իր երկրորդ ժամկետից հետո, գուցե, անգամ «ցմահ»՝ ավելացնելով, որ վերջնական որոշումն ինքն է կայացնելու։ «Ես դրա իրավունքն ունեմ, եթե ցանկանամ դա։ Ի վերջո, ես ինքս կորոշեմ»,- ավելացրել է նա՝ ասելով, որ կտեսնի, թե ինչ տեղի կունենա։ Թրամփը նաեւ նշել է, որ ուրիշներն էլ են իրեն հորդորում մնալ այդ պաշտոնին՝ ավելացնելով. «Բայց ես վստահ չեմ, որ ցանկանում եմ դա»։
Թրամփին նաեւ հարցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորության մասին՝ իր ելույթը Խաղաղության խորհրդում ֆինանսավորելու համար։ «Նա պատրաստվում է մտնել Խաղաղության խորհուրդ եւ իր ներդրումն ունենալ միլիարդ դոլարի չափով, եւ, իր փողերի օգտագործումը, ես նկատի ունեմ այն, որ եթե նա օգտագործի իր փողերը, դա հիանալի կլինի»,- ասել է Թրամփը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում