Պետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասին
Ես ինքս պետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով: Այս պահին չեմ կարող հրապարակային տեղեկատվություն հաղորդել, եթե չեմ սխալվում՝ պետական մարմինները աշխատանքներ են իրականացրել այդ ուղղությամբ ու պետք է որ լինեն արդյունքներ: Մենք նույնպես միջամտել ենք ու պահանջել անհապաղ հարցի ուսումնասիրություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Նարեկ Սամսոնյանի վիրահատության մասին հարցին: «Երբ մենք խոսում ենք քաղաքացու կամ փաստաբանների կողմից տեղեկատվության մասին, շատ կարևոր է նաև երկրորդ կողմին լսել՝ հետագա բոլոր եզրահանգումները իրականացնելու համար»,- նշել է նա:
Հարցին, թե ինչու ՄԻՊ-ը չի այցելում Նարեկ Սամսոնյանին, Անահիտ Մանասյանը պատասխանեց, որ այցերն իրականացվում են բացառապես տեղեկատվություն ձեռք բերելու համար: «2025 թվականին Հայաստանում հացադուլ է հայտարարել շուրջ 200 անձ, հիմա ՄԻՊ ազգային հաստատությունների գործունեության մեթոդաբանությունն այն է, որ այցեր իրականացվեն բացառապես այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ՄԻՊ-ի լիազորություններին վերաբերելի տեղեկատվություն ձեռք բերելու համար: Օրինակ՝ անձը բողոքում է և ասում, որ ինքը բռնության է ենթարկվում ու խնդրում է մեզ գաղտնի եղանակով ասել այն, ինչ ուզում է, մենք միջամտենք իր իրավունքների իրացմանը. այս դեպքերում քաղաքացիներին այցեր իրականացվում են: Սեփական նախաձեռնությամբ այցեր իրականացնում ենք այն դեպքերում, երբ կարիք է լինում տեղեկատվություն ձեռք բերել»:
Անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի հացադուլին՝ Մանասյանը նշեց. «Հացադուլը անձի իրավունքն է և պետությունը իրավունք չունի անձին հարկադիր սնուցում իրականացնել: Խցային պայմանների հետ կապված հարցը մեր կողմից որպես պահանջ ներկայացված է պետական մարմնին՝ շուտափույթ լուծում ստանալու նպատակով»:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են