Հարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակ
Ավստրալացի կինը իմացել է փեսացուի դավաճանության մասին հարսանիքից մեկ օր առաջ և որոշել է նրան այդ մասին ասել հենց արարողության ժամանակ։ Այս մասին հայտնել է Daily Mirror-ը։
Կինը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ հարսանիքի նախօրեին ստացել է անանուն հաղորդագրություն, որտեղ եղել են իր ապագա ամուսնու հաղորդագրությունները։ Տղամարդը որոշել էր ուղևորություն կազմակերպել սիրուհու հետ։ Հաղորդագրություններից մի քանիսը ուղարկվել էին ընդամենը մի քանի օր առաջ։
Ընկերուհիները հարսնացուին խորհուրդ են տվել չեղարկել հարսանեկան արարողությունը, սակայն նա այլ կերպ է որոշել։ Խորանի մոտ նա դիմել է հյուրերին և հայտարարել, որ հարսանիքը տեղի չի ունենա, քանի որ իր փեսացուն այնպիսին չէ, ինչպիսին ներկայացել է։ Այնուհետև նա հանել է հեռախոսը և կարդացել փեսացուի հաղորդագրությունները սիրուհու հետ։
Տղամարդը լուռ դուրս է եկել եկեղեցուց, և ապագա հարսնացուն հարսանիքի փոխարեն խնջույք է կազմակերպել։
Top-News.am


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում