Իսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվել
Իսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվել։ Բարսելոնայի մոտակայքում գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա փլուզված պատի փլատակներին։ Վթարի հետևանքով վարորդը զոհվել է, ևս 37 մարդ վիրավոր է։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է, հայտնում է BBC-ն։
Վթարը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Կատալոնիայի Գելիդա համայնքում, որը գտնվում է Բարսելոնայից մոտավորապես 40 կմ դեպի արևմուտք։
Տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների տվյալներով՝ պատը քանդվել է նախորդ օրը տարածքում տեղացած ուժեղ անձրևի պատճառով։ Կատալոնիայի փրկարարական ծառայությունները տուժածներին օգնելու համար դեպքի վայր են ուղարկել շտապօգնության և հրշեջ 11 մեքենա։
Վթարը տեղի է ունեցել վերջին տասնամյակում երկրի ամենածանր երկաթուղային վթարից օրեր անց։ Անցած կիրակի՝ հունվարի 18-ին, Ադամուսի մոտակայքում գտնվող Կորդոբա նահանգում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել էր առնվազն 42 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Այդ աղետի կապակցությամբ Իսպանիայում հայտարարվել էր եռօրյա ազգային սուգ։
Երկու միջադեպերի հետ կապված քննությունը շարունակվում է, և իշխանությունները աշխատում են պարզել իրադարձությունների բոլոր հանգամանքները։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում