Պուտինի հետ բանակցելը լավ միտք չէ․ Բելգիայի վարչապետ
Պուտինի հետ բանակցելը լավ միտք չէ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դը Վեվերը։ «Եթե ուզում եք խոսել, խոսեք հանգիստ, բայց մեծ փայտ վերցրեք։ Մենք մեծ փայտ չունենք։ Մենք կարող ենք միայն հանգիստ խոսել»,-նշել է նա։ Վեվերը նաև նշել է, որ անհրաժեշտ են սեփական տեխնոլոգիական հարթակները՝ վաղվա բարգավաճումը կառուցելու համար։
«Առանց դրա Թրամփը կարող է անել այն, ինչ ուզում է մեզ հետ։ Նա կարող է խաղալ մեզ հետ։ Նա կարող է մեզ ստրուկ դարձնել, որովհետև այդ դեպքում մենք իսկապես ստրուկներ կլինենք։
Մենք սովորել ենք Օբամայի նման շատ լավ նախագահներին և չենք նկատել, որ Ամերիկայում փոփոխությունները կապված չեն մեկ նախագահական ժամկետի հետ։ Դա կառուցվածքային տեղաշարժ է։
Մարդիկ ուզում են միանալ ԵՄ-ին։ Ոչ ոք չի ուզում միանալ Չինաստանին։ ԱՄՆ-ի ոչ մի հարևան չի ասում. «Մենք ուզում ենք միանալ ԱՄՆ-ին»։ Ոչ ոք դա չի ուզում։ Նրանք ուզում են միանալ ԵՄ-ին պարզապես այն պատճառով, որ մեզ հարգում են։ Մենք ունենք օրենքի գերակայություն։ Մենք մեզ պահում ենք զուսպ։
Մի բան է երջանիկ վասալ լինելը, բոլորովին այլ բան՝ դժբախտ ստրուկ լինելը»,-ասել է նա։

















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում