ԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցով
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան հայտարարել է, որ Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումների ֆոնին ԵՄ անդամ երկրների հետ խորհրդակցությունները հաստատել են միասնական դիրքորոշում միջազգային իրավունքի, ինքնիշխանության և Դանիայի ու Գրենլանդիայի աջակցության հարցերում։ ԵՄ-ն նաև զգուշացրել է, որ մաքսատուրքերը կվնասեն անդրատլանտյան հարաբերություններին և հակասում են առևտրային համաձայնագրերին։
Արտահերթ նիստը կգումարվի առաջիկա օրերին։
«Գրենլանդիայի շուրջ վերջին լարվածության վերաբերյալ իմ խորհրդակցությունները անդամ երկրների հետ վերահաստատում են մեր ամուր հանձնառությունը հետևյալի նկատմամբ.
- միասնություն միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության սկզբունքների շուրջ,
- միասնություն Դանիայի և Գրենլանդիայի հետ աջակցության և համերաշխության համար,
- Արկտիկայի խաղաղության և անվտանգության վերաբերյալ ընդհանուր անդրատլանտյան շահի ճանաչում՝ հատկապես ՆԱՏՕ-ի միջոցով աշխատելու համար,
- համատեղ գնահատական, որ մաքսատուրքերը կխաթարեն անդրատլանտյան հարաբերությունները և անհամատեղելի են ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրին,
- պարտադրանքի ցանկացած ձևից պաշտպանվելու պատրաստակամություն,
- ԱՄՆ-ի հետ շարունակելու կառուցողական համագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ:
Հաշվի առնելով վերջին զարգացումների նշանակությունը և հետագա համակարգման նպատակով՝ ես որոշել եմ առաջիկա օրերին հրավիրել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ»,-ասված է Կոստայի հայտարարության մեջ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում