Բրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվի
Բրյուսելի և Վաշինգտոնի միջև տրանսատլանտյան առևտրային համաձայնագիրը չի հաստատվի ԵՄ օրենսդիրների կողմից, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է ութ եվրոպական երկրների 10% մաքսատուրքեր սահմանել Գրենլանդիայի նկատմամբ նրանց դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է գերմանացի եվրապատգամավոր Մանֆրեդ Վեբերը, որը Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդն է, հաղորդում է DW-ն։
«ԵԺԿ-ն աջակցում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին, սակայն հաշվի առնելով Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի վերաբերյալ սպառնալիքները, դրա հաստատումը այս փուլում անհնար է։ Ամերիկյան ապրանքների վրա զրոյական մաքսատուրքերի ներդրումը պետք է կասեցվի», - նշել է Վեբերը։
Համաձայնագիրը նախատեսված էր ԵՄ–ից ներմուծման վրա ԱՄՆ մաքսատուրքերը սահմանել 15%՝ ԵՄ-ի կողմից ամերիկյան արտահանման վրա մաքսատուրքերի չեղարկման դիմաց։ Politico-ի տվյալներով՝ Եվրախորհրդարանը, ենթադրաբար, հունվարի 26-ին պետք է քվեարկեր ԱՄՆ արդյունաբերական ապրանքների վրա մաքսատուրքերի վերացման վերաբերյալ իր դիրքորոշման վերաբերյալ։ Այժմ անդամները կարող են հաստատել գործարքը սառեցնելու իրենց պատրաստակամությունը արդեն հունվարի 21-ին։ Փոխզիջումը ձեռք է բերվել Վաշինգտոնի և Բրյուսելի միջև երկարատև բանակցություններից հետո, հաղորդում է Reuters-ը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում