Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան
Ձևավորել ենք Ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը, որի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ մասնագետների պատրաստումն է։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Կրթահամալիրն այլևս գործում է քաղաքացիական կառավարմամբ։ Հրավիրյալ դասախոսների ներգրավման հնարավորությունը մեծացրել ենք՝ ստեղծելով գրավիչ պայմաններ և նպաստելով կրթահամալիրի թարմ շնչառությանը։ Ընթացիկ աշխատանքներով վերանորոգվել են կրթահամալիրի մասնաշենքեր, կահավորվել են լսարաններ, բայց մեր պլանը երկարաժամկետում կրթահամալիրը ակադեմիական քաղաքի միջավայրում ինտեգրելն է։
Միաժամանակ ռազմավարական տեսլականը կրթահամալիրը որպես հետազոտական հաբ զարգացնելն է։ Պետք է հստակ գիտակցենք, որ նեղ մասնագիտացված կրթահամալիրում կրթությունը չի կարող լինել պարզապես լավ ավանդույթի շարունակություն։ Այն պետք է կապակցված լինի ՆԳՆ ծառայողի մարտահրավերներին, հենվի նրա իրական կարիքների վրա։
Կարևորում եմ այն, որ նոր ձևավորված կրթահամալիրը ոչ միայն նոր ուսումնական հաստատություն է, այլև խորհրդանշում է անցումը կրթական ամբողջովին նոր մոտեցման, որում շեշտը դրված է ինտերակտիվ կրթության վրա, ընդգրկում է հոգեբանական ու տակտիկական պատրաստվածություն, մշակութային բազմազանության ընկալում, հաղորդակցության և խնդիրների լուծման կարողություններ։
Մեկ տարվա ընթացքում ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստում է անցել ավելի քան 10.000 ոստիկանության ծառայող, 300 փրկարար-ծառայող, տարբեր պետական մարմինների ավելի քան 2.000 աշխատակից, քաղաքացիական ծառայողներ։ Այսպիսի ծավալ երբեք ՆԳՆ համակարգը չի սպասարկել, և հենց սա է մեր պատկերացրած էկոհամակարգը՝ մարդկային ռեսուրսների արժանիքահեն կառավարում իրականացնելու առումով։ Կատարողականի հիման վրա վերապատրաստում, վերապատրաստման արդյունքներով՝ առաջխաղացում»,-նշել է նախարարը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում