Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում հունվարի 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-ի ցերեկը, 16-ին կնվազի ևս 4-6 աստիճանով, հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում