Բաքվի գերnւթյnւնից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը զինվորական քննչական վարչությունում է
Բաքվի գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն այժմ ՀՀ զինվորական քննչական վարչությունում է։ «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «Մենք եկանք հոսպիտալ, տնօրենն ասաց, որ Վիգեն Էուլջեքչյանը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի։ Այժմ նա ՀՀ զինվորական քննչական վարչությունում է, պետք է ընթացակարգային գործողություններ կատարվեն։
10 րոպե առաջ է հոսպիտալից տեղափոխվել քննչական, չենք հասցրել տեսնել Վիգենին։ Այժմ կմեկնենք քննչական վարչություն, որտեղ էլ Լինդան կհանդիպի իր ամուսնուն»,- նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում