Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի պահեստապետը, իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Վանաձոր համայնքի բնակչի և նրա որդու օգտին թողտվություն կատարելու, այն է՝ տվյալ մասնաճյուղից սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց 2025 թվականի հուլիսին կաշառք է ստացել նրանցից:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված Վանաձոր համայնքի բնակիչը, մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, իրեն փայտանյութ տրամադրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստապետին կաշառք է տվել նաև 2025 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում:
Նախաքննությամբ բացահայտվել է նաև սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նույն պաշտոնատար անձին 2025 թվականի ընթացքում մեկ այլ քաղաքացու կողմից կաշառք տալու դեպք:
Կաշառք ստանալու համար պահեստապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ):
Նախաքննության ընթացքում ևս 3 անձանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ) և 436-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում