Մովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն Պապիկյան
Կոռեկտությունն ինձ թույլ չի տալիս ես Մովսես Հակոբյանին արձագանքեմ նույն ոճով: Ես սուտ չեմ խոսում, դա բոլորին պարզ է ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ և պատիվ ու լռի: Եվ հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել, որոհետև դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունն ամբողջությամբ նաև իրենց օժանդակությամբ, նաև ձեր շատերի ջանքերով փորձում է կարվել միայն մեր վրա»,-ասել է Պապիկյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել: Ասուլիսի ընթացքում Հակոբյանը նշել էր, որ պատերազմի ընթացքում զորահավաք չէր իրականացվում՝ անմիջապես Նիկոլ Փաշինյանի հրահանգով, շեշտել, որ ԱԱԾ հատուկ ծառայությունները հրաժարվել են գործողություններ իրականացնել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում