Մասնավոր տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը․ Ավինյան
Վարչական շրջանների կատարած աշխատանքներից դժգոհ եմ, խոսելով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքների մասին, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, ովքեր ունեն պարտականություն իրենց օբյեկտի դիմացի հատվածում ձնամաքրման աշխատանքներ իրականացնել, այդ աշխատանքների մասին տեղեկացված լինեն։ Մենք ունենք վարչական շրջաններ, որոնք որևէ վարչական տուգանք տվյալ հոդվածով չեն գրել այս շրջանում», – պարզաբանել է քաղաքապետը։
Նա նշել է, որ Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ մասնավոր տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից ընդհանուր օգտագործման տարածքների ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։
Կարգը չպահպանելու դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու երևանցիների անվտանգ տեղաշարժը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում