Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ. Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին քայլերը և աջակցում է նրանց կողմից ձեռնարկված բոլոր կառուցողական գործողություններին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։
Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ։ Սակայն այս ներուժի իրացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների և իրական ինտերմոդալության զարգացում, որը կապահովի ապրանքների արդյունավետ փոխադրումը տարբեր փուլերում, տարբեր երկրների միջով և տարբեր աշխարհագրական պայմաններում։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը և դրան հաջորդած զարգացումները, այդ թվում՝ տարածաշրջանային կապի ցանցի ստեղծումը, որը հիմնականում ներառում է Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, և ավելի լայն առումով Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ, հստակ ցույց են տալիս այս հնարավորությունները: Անկախ այս նախաձեռնություններին տրված անունից, կարևոր է, որ դրանք իսկապես ծառայի տարածաշրջանի երկրների շահերին: Դրանք պետք է ստեղծեն պայմաններ բոլոր տարածաշրջանային դերակատարների տնտեսական և տարանցիկ ներուժի լիարժեք օգտագործման համար և նպաստեն խաղաղության և երկարաժամկետ կայունության կառուցմանը:
Այս սկզբունքները կազմում են TRIPP նախաձեռնության հիմքը և ունեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի օգտին զգալի տնտեսական հնարավորություններ բացելու ներուժ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում