ԱՄՆ մաքսային և սահմանային հսկողության ծառայության գործակալները Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում վիրավորել են երկու մարդու, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը բնակիչներին հանդարտության կոչ է արել, հայտնում է BBC-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Մինեապոլիսի ողբերգությունից մեկ օր անց։ Այնտեղ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել և սպանել էր 37-ամյա կնոջ, ինչը զայրույթի եւ բողոքի ցույցերի ալիք էր առաջացրել։
«Մենք հասկանում ենք Մինեապոլիսում տեղի ունեցած կրակոցից հետո առաջացած լարվածությունն ու զգացմունքները, սակայն խնդրում եմ բոլորին պահպանել հանգստություն` մինչեւ պարզենք տեղի ունեցածի հանգամանքները»,- հայտարարել է Պորտլենդի ոստիկանապետ Բոբ Դեյը։ Նա հավաստիացրել է, որ ոստիկանության աշխատակիցները որևէ առնչություն չունեն միջադեպին։
Ըստ նրա` իր աշխատակիցները մեկնել են ահազանգի վայր և հայտնաբերել են տղամարդու և կնոջ՝ «ակնհայտ հրազենային վնասվածքներով»։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ Պորտլենդում տեղի ունեցած միջադեպին մասնակից են եղել ԱՄՆ Մաքսային և սահմանապահ ծառայության գործակալները։
«Անթույլատրելի է անգործությունը, երբ խաթարվում են սահմանադրական երաշխիքները և աճում է զոհերի թիվը»,- հայտարարել է Պորտլենդի քաղաքապետ Քիթ Ուիլսոնը։ Նա կոչ է արել քաղաքում կասեցնել դաշնային ներգաղթային ծառայությունների գործողությունները մինչև լիարժեք հետաքննության ավարտը։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն իր գործակալների գործողությունները բացատրել է ինքնապաշտպանությամբ։ Սահմանապահ ծառայության գործակալները իրականացրել են ավտոմեքենայի նպատակային ստուգում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ վարորդը, որը ենթադրաբար վենեսուելական հանցախմբի անդամ է, փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել գործակալներին։ Նախարարության տվյալներով՝ ի պատասխան «գործակալը ինքնապաշտպանության նպատակով կրակոց է արձակել», որից հետո վարորդն ու ուղևորը հեռացել են դեպքի վայրից։
Մեկ օր առաջ Մինեապոլիսում ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության կազմում գործող մեկ այլ գերատեսչության աշխատակիցը կրակել և սպանել էր 37-ամյա կնոջ։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ տեղի բնակչուհի Ռենե Գուդը փորձել էր ավտոմեքենայով վրաերթի ենթարկել ICE-ի աշխատակցին։ Տեղական իշխանությունները, հենվելով միջադեպի տեսանյութի վրա, վճռականորեն մերժում են այդ վարկածը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում