Վերջին ամիսներին մենք տեսել ենք քաղաքացիության դիմումների աճ․ Թորոսյան
Մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն: Մենք խնդիրը տեսնում ենք հիմնականում այնտեղ՝ որ շատերը չէ, որ ուզում են ստանալ: Չեմ կարող չնկատել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ այդ քաղաքաքացիությունը:
Չստանալ քաղաքացիությունը, օրինակ, որովհետև քաղաքացիությունը նշանակում է ոչ միայն իրավունք, այլև պարտականություն: Այդ թվում՝ ծառայելը ՀՀ Զինված ուժերում: Այդ շահարկումները բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չէ, որ ստացել են քաղաքացիություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության դիմումների աճ և պետք է խրախուսենք, որ դա շարունակվի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նաև հաստատված խաղաղությունն է նպաստելու, որ մեր հայրենակիցներն ավելի շատ դիմումներ ներկայացնեն քաղաքացի դառնալու համար: Բանակից խուսափելու հանգամանքը՝ իմ տպավորությամբ, պետք է որ թուլանա»,- նշել է նա:
Անդրադառնալով գումարներին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ ունեն մի քանի տեսակի փոխհատուցման չափեր՝ 3, 4, 5 միլիոն դրամ և այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան, կարող են այդ գումարով ձեռք բերել. «Մենք այնուամենայնիվ ուզում ենք, որ մարդիկ ձեռք բերեն տունը, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալության ծրագիրը: Խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծումն այն քաղաքացիների համար, որոնք բնակարանային ծրագրի շահառու են դարձել»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում